ծրագրեր


Google-ը թողարկել է Chrome-ի նոր տարբերակը և թարմացրել է Web Store-ի դիզայնը

Google-ը թողարկել է Chrome-ի 15-րդ տարբերակը: Այս տարբերակում շտկվել են նախորդ տարբերակի թերությունները և կատարվել է ինտերֆեյսի որոշակի փոփոխություն: Թարմացվել է նաև Web Store-ի ինտերֆեյսը: Այժմ ավելի հարմար է այդ վիրտուալ խանութից ձեռք բերել օգտակար ծրագրային մշակումներ: 


Հիշեցնեմ, որ Web Store-ում կարող եք գտնել Chrome-ի համար նախատեսված բազմաթիվ անվճար և վճարովի խաղեր, ծրագրեր, արտաքին դիզայնի ձևավորումներ և օգտակար հավելվածներ:

Այցելել Chrome Web Store

Մաքրում ենք համակարգիչը ավելորդ ֆայլերից

Երևի նկատած կլինեք, որ նոր ֆորմատավորված համակարգիչները ավելի արագ ու թեթև են աշխատում, քան ֆորմատավորումից մի քանի ամիս անց: Դա ինչ-որ չափով կախված է այն բանից, թե ծավալի ու տեսակի ծրագրեր ու խաղեր եք տեղադրում համակարգչում: Սակայն համակարգչում բացի ձեր կողմից տեղադրվող ֆայլերից, աշխատանքի ընթացքում հայտնվում են նաև անպետք ու ավելորդ ֆայլեր, որոնց կարող են դանդաղեցնել համակարգչի աշխատանքը: Այդ ֆայլերը հիմնականում ստեղծվում են ինտերնետային կայքեր այցելելու և տարբեր ծրագրեր աշխատեցնելու հետևանքով: Ինտերնետից հետո մնացած ֆայլերը կոչվում են Temporary Internet Files, իսկ համակարգչում գտնվող մնացած անպետք ֆայլերը՝ Temp


Այդ ֆայլերը ջնջելուց հետո համակարգիչը սկսում է ավելի արագ ու թեթև աշխատել, ինչպես նաև ավելանում է սկավառակի ազատ տարածքի չափը: Բացի վերը նշված ֆայլերից գոյություն ունեն նաև այլ անպետք ֆայլեր: Որպեսզի այդ ֆայլերը առանձին-առանձին չջնջեք, գոյություն ունի մի շատ լավ ծրագիր, որը ձեր փոխարեն մաքրում է այդ ավելորդ ֆայլերը: CCleaner ծրագիրը մաքրում է տարբեր ինտերնետ դիտարկիչների, աղբարկղի,  տարբեր բնույթի ծրագրերի և Windows-ի ավելորդ ֆայլեր: Նշեմ նաև, որ դուք եք ընտրում, թե որ ֆայլերը մաքրի կամ չմաքրի:




Ինչպես վերականգնել ջնջված ֆայլերը

Եթե պատահաբար ջնջել եք որոշ ֆայլեր համակարգչի կոշտ սկավառակից կամ USB կրիչից, ապա պետք չի այդ ֆայլերը համարել կորած: Գոյություն ունեն մի շարք ծրագրեր, որոնց միջոցով հնարավոր է վերականգնել ջնջված ֆայլերը: Այսօր կուսումնասիրենք Handy Recovery ծրագիրը: Ծրագիրը թույլ է տալիս վերականգնել ցանկացած տիպի ջնջված ֆայլ FAT12, 16,32, NTFS և NTFS 5 ֆայլային համակարգերից: 

1. Բացեք ծրագիրը և նշեք այն սկավառակի (կրիչի) տառը, որտեղից ջնջել եք ֆայլերը:

2. Սեղմեք Анализ կոճակը:
3.Գործողության ավարտից հետո ձախ կողմից նշեք թղթապանակը: Աջ կողմում նշեք այն ջնջված ֆայլերը, որոնք ցանկանում եք վերականգնել:
4. Սեղմեք Recover:



5. Բացված պատուհանում նշեք այն թղթապանակը, որտեղ պետք է ֆայլերը տեղադրվեն: 
6. Եթե հարցնում է ֆայլերի անուններ փոխել, ապա սեղմեք Rename: