суббота, 12 ноября 2011 г.

Լուսանկարը իսկական արվեստ է: Նրբությամբ այն բնավ չի զիջում ոչ գեղանկարչությանը, և ոչ էլ երաժշտությանը:
Նկարի շնորհիվ մարդիկ սովորում են արտահայտել իրենց մտքերը առանց խոսքի անհրաժեշտության ` ֆիկսելով իրենց կյանքի պահերը և ստեղծելով հիշողություններ:

Իսկ ինչի՞ց ամենինչ սկսվեց:

1826 — առաջին լուսանկարը
Ֆրանսիացի լուսանկարիչ Joseph Niepce լուսանկարն անելիս օգտագործել է ութ ժամանոց մզվածք: Լուսանկարը կոչվում է "Տեսարան պատուհանից"






1838 — մարդու առաջին լուսանկարը
Louis Daguerre-ը արել է մարդու առաջին լուսանկարը 1838 թվականին: Այն կոչվում է “Boulevard du Temple” և պատկերում է փողոց, սակայն տաս րոպեյանոց մզվածքի պատճառով մարդիկ չեն երևում, բացի լուսանկարի ներքևի ձախ մասում պատկերված մի մարդուց, որը անշարժ կանգնել է տաս րոպե:



1858 – առաջին ֆոտոմոնտաժը

Henry Peach Robinson կատարեց առաջին ֆոտոմոնտաժը մի քանի նեգատիվներ իրար վրա վերադրելով: Այն կոչվում էր “Fading Away” և պատկերում էր տուբերկուլյոզով տառապող աղջկա մահը:
1861 — առաջին գույնավոր լուսանկարը
James Clerk Maxwell շոտլանդացի մաթեմատիկոս և ֆիզիկոս էր: 1861 թվականին նրան հաջողվեց ստանալ առաջին գույնավոր լուսանկարը:

1875 — առաջին ինքնանկարը
Հայտնի ամերիկացի լուսանկարիչ Mathew B. Brady-ն առաջի մարդն էր, ով լուսանկարեց ինքն իրեն:


1946 — առաջին լուսանկարը տիեզերքից
1946 թվականի հոկտեմբերի 24-ին V-2 հրթիռի վրա տեղադրված 35 միլիմետրանոց խցիկով լուսանկար է արվել Երկրից 65 մղոն բարձրությունից:

1972 — ամբողջովին լուսավորված Երկիր մոլորակի առաջին լուսանկարը
Առաջին լուսանկարը, որը պատկերում է ամբողջովին լուսավորված Երկիր մոլորակը հայտնի է “The Blue Marble” անունով: Այն լուսանկարվել է 1972 թվականի դեկտեմբերի 7-ին: Լուսանկարելու պահին արևը գտնվում էր Երկրի հետևում:

0 коммент.:

Отправить комментарий