суббота, 12 ноября 2011 г.

Կանաչ լիճը


Մի պահ ուշադիր նայեք այս նկարին...



Առաջինը ինչ անցնում է Ձեր մտքով. "Հավանաբար Ֆոտոշոփ է..."
Շտապում եմ Ձեզ ուրախացնել. սա Կանաչ լիճն է, որը գտնվում է Ավստրիաում։ Լիճը շրջափակող տարածքը ձմռան ամիսներին գրեթե ամբողջովին չոր է և օգտագործվում է որպես այգի։ Ավստիրացիների ամենասիրված այգին համարվում է Ավստրիայի տեսարժան վայրերից ամենահետաքրքիրն ու ինքնատիպը։ Պատճառը բոլորովին այգու յուրահատուկ բուսական աշխարհը չէ։

Գարնանը, երբ ջերմաստիճանը սկսում է բարձրանալ, լիճը լցվում է հալված սառցաջրով և լճի մակարդակը զգալի աճում է։ Ամռան սկզբին ջրի մակարդակը բարձրանում է ավելի քան տաս անգամ, իսկ ջուրը` բուսականության շնորհիվ, ստանում է անկրկնելի կանաչ երանգ ։ Պուրակները, նստարանները, ծառերը և այն ամենը ինչը կարծես թե վերգետնյա կյանքին էր պատկանում ծածկվում է կանաչ ջրային շերտով։
Համոզվեցի՞ք որ ֆոտոշոփ չէ :)




0 коммент.:

Отправить комментарий