среда, 26 октября 2011 г.

General Motors-ն օդանավից նետել է իր մեքենան




General Motors ընկերությունը ինքնաթիռից նետել է իր նոր Chevrolet Sonic/Aveo մեքենայի նմուշներից մեկը:
այս գործողությունը կատարվել է գովազդային «Եկեք անենք դա» (Let`s do this) ընկերության նախաձեռնությամբ:
Մի քանի պարաշյուտիստներ Chevy Sonic-ը պարաշյուտով իջեցրել են Ամերիկայի Արիզոնա նահանգի անապատում:
Այս դեպքը ներկայացնող տեսանյութը վկայում է այն մասին, որ այժմ անգամ երկինքն է հասանելի ավտոմեքենաների համար:

«Մանկական Եվրատեսիլ-2011»-ի տոմսերն արդեն այսօր կհանվեն վաճառքի


                                                                          
«Մանկական Եվրատեսիլ-2011»-ի տոմսերն արդեն այսօր` հոկտեմբերի 26-ի երկրորդ կեսին կհանվեն վաճառքի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է «Մանկական Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության մամուլի քարտուղար Արտակ Վարդանյանը:
Վարդանյանի խոսքով, «Մանկական Եվրատեսիլի» տոմսերը տպվել են արտերկրում` բարձր որակ ապահովելու համար, եւ արդեն գտնվում են Հայաստանում:
«Մենք անում ենք ամեն ինչ, որ տոմսերը մատչելի լինեն հասարակության բոլոր շերտերի համար: Առաջին օրվա համերգի, որը չի հեռարձակվելու եւ մասնակիցների ելույթները չեն գնահատվելու, տոմսի արժեքը տատանվում է 3,5 եվրոյից 22 եվրոյի սահմաններում: Հիմնական համերգի տոմսերի գինը 9-ից 55 եվրո է»,- նկատել է Վարդանյանը:
Նշենք, որ «Մանկական Եվրատեսիլ-2011»-ը կայանալու է դեկտեմբերի 2-ին եւ 3-ին: Մրցույթին մասնակցելու են 14 պետությունների ներկայացուցիչներ` 10-15 տարեկան երեխաներ:
Հայաստանը ներկաայցնելու է Դալիթան` «Welcome to Armenia» երգով:

NEWS.am

Գտնվել է մարդ, ով 5000 ընկեր ունի Facebook –ում

                                          


Western Union-ի «Your World» հավելվածի միջոցով հայտնի է դարձել այն մարդը, ով  ավելի շատ կոնտակտներ ունի աշխարհի ամենահայտնի  Facebook սոցիալական ցանցում:
Ինչպես փոխանցում է armblog-rafo.blogspot.com-ը, նա  26- ամյա պորտուգալացի Ուգո Պերեյրան է: Նա 5000 ընկերներ ունի աշխարհի 124 երկրներից:
«ՌԻԱ Նովոստին» տեղեկացնում է, որ  «Your World»–ը տվյալներ է հավաքում օգտագործողի կոնտակների մասին սոցիալական ցանցի անդամների հետ: Արդյունքում Պերեյրան հավաքել է մոտ 500 հազ. միավոր:

Gta san andreas-ը խաղալ օնլայն

այս ծրագրի միջոցով դուք կարող եք GTA San Andreas-ը խաղալ օնլայն.


 խաղը կաըող եք ներբեռնել այստեղիցGrand Theft Auto: San Andreas


MTA: SA 1.0.5 (клиент и сервер Windows)



1.խաղը տեղակայում եք համակարքչի մեջ.

2.խաղի թղթապանակի մեջ ավելացնում եք  հետեվյալ ծրագիրը
Ներբեռնել

և այսպիսով խաղը պատրաստ է :

вторник, 25 октября 2011 г.

Հայկական բլոտ


Ինչպես և խոստացել է ներկայացնում եմ հայկական բլոտի նոր տարբերակը:Այս բլոտում տեղի է ունեցել բազմապիսի փոփոխություններ դրանցից են օրինակ դիզայնի փոփոխությունը որը էլ ավելի հաճելի է դարձնում խաղը խաղալը: